ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այս տարի Հայաստանին կտրամադրի 27 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն:
Այն ուղղված կլինի աղքատության կրճատմանը, օրենքի գերիշխանության իրագործմանը, առողջապահական ծառայությունների եւ սոցիալական նպաստների հասանելիությանը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի եւ ենթակառուցվածքի հզորացմանը:
ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի ավագ տեղակալ Ռոբերտա Մահոնին ապրիլի 30-ին քառօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, որի ընթացքում հանդիպել է ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, գործընկեր կազմակերպությունների եւ Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններն ու ԱՄՆ օժանդակության ծրագրերը ժողովրդավարության, տնտեսական աճի, առողջապահական ու սոցիալական բարեփոխումների բնագավառներում, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման մարտահրավերները:





























