Նախկին ֆուտբոլային մրցավար, իտալացի Պյերլուիջի Կոլինան, որն այժմ ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի անդամ է, նշանակում է ստացել այսօր, մայիսի 3-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բարսելոնա - Ռեալ հանդիպմանը: Կոլինան կհետեւի հանդիպման գլխավոր մրցավար, բելգիացի Ֆրանկ Դե Բլեկերեի գործողություններին:
Թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է Բարսելոնան: Երկու գնդակներն էլ Մեսին խփեց միայն Պեպեի հեռացումից հետո: Ռեալը բողոք ներկայացրեց հանդիպման գլխավոր մրցավար, գերմանացի Վոլֆգանգ Շտարկի դեմ:
2002 թվականին կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Ռեալ - Բարսելոնա պատասխան հանդիպման մրցավարը եղել է հենց Կոլինան: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Առաջին խաղում 2:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ 2002-ին եզրափակիչ դուրս եկավ Ռեալը:




























