Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մերձմոսկովյան Կլինի շրջանում, ուղղաթիռի անձնակազմը ստացած վնասվածքներից զոհվել է, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին։
«Մայիսի 19-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Կլին բնակավայրից 20 կմ հեռավորության վրա ուսումնամարզական թռիչք իրականացնելիս Ռուսաստանի ՌՏՈՒ Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ամայի տարածքում: Կոշտ վայրէջքի հետեւանքով ուղղաթիռի անձնակազմը ստացած վնասվածքներից զոհվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է ժամանել ՌՏՈՒ գլխավոր հրամանատարության հանձնաժողովը: Թռիչքն իրականացվում էր առանց զինամթերքի: «Ըստ նախնական տեղեկությունների, աղետի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը», - հայտարարել են պաշտպանության նախարարությունում։





























