Հարավկորեական «Սեուլ» ֆուտբոլային ակումբը կարող է տուգանվել կամ միավորներից զրկվել լիգայի հանդիպման ժամանակ տրիբունաների դատարկ տեղերը զբաղեցնելու համար մանեկենների փոխարեն սեքս տիկնիկներ օգտագործելու պատճառով, փոխանցում է Yonhap-ը:

Ակումբը տրիբունաներում տեղադրել է տիկնիկների, որոնցից մի քանիսին հագցրել էին թիմի գույներով հագուստ, որ փոխհատուցի COVID-19-ի սահմանափակումների պատճառով երկրպագուների բացակայությունը:

Սակայն խաղը դիտող հանդիսատեսը նկատել է, որ մանեկեններն անչափ նման են սեքս տիկնիկների, եւ անգամ նկատել են մեծահասակների համար նախատեսված խաղալիքների արտադրողի անունը:

«Սեուլ» ՖԱ-ն կարող է զրկվել նվազագույնը 5 միավորից կամ տուգանվել առնվազն 5 մլն վոնով (4073,95 դոլար):

Ակումբը ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ չի ստուգել մատակարարի ուղարկած խմբաքանակը, եւ չգիտեր, որ տիկնիկները նախատեսված են «մեծահասակների համար»: