Բրիտանական նուդիստական ​​կազմակերպությունը հայտնում է նոր անդամների թվի 100 տոկոս աճի մասին կորոնավիրուսի համավարակի ֆոնին:
Վերջին երկու ամսվա ընթացքում British Naturism կազմակերպությունը, որը զբաղվում է առանց հագուստի առօրյա կյանքի քարոզով, 210 մարդ է հավաքագրել, ինչը զգալիորեն ավել է, քան նախքան համավարակը, հայտնում է Inews-ը: «Մերկ արևայրուքը, կարծես, նոր ազգային ժամանց է»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչ Էնդրյու Ուելչը:

Ուելչի խոսքով՝ ինքը նուդիզմով է հետաքրքրվել այն բանից հետո, երբ 14 տարեկան հասակում  Ֆրանսիայում արձակուրդի ժամանակ նուդիստական ​​լողափում էր հայտնվել:

Սակայն Ուելչը նուդիզմի նկատմամբ հետաքրքրության հանկարծակի աճը վերագրում է սոցիալական մեկուսացմանը: «Համոզված եմ, որ այդ մարդկանց մեծ մասը կարող է նուդիզմը կիրառել տանը, քանի որ հագնվելու կարիք չկա»,- ասում է նա: Առցանց միջոցառումներին, որոնց մարդիկ բաժանորդագրվում են, կարելի է մերկ յոգայի մասնակցել կամ սուրճ վայելել:

Ուելչը նաեւ նշել է, որ շատ հավանական է, որ մարդիկ մերկանում են նաեւ պրակտիկ պատճառներով, այդ թվում՝ լվացքի համար գումար եւ ժամանակ խնայելու համար: