Սինգապուրում դատավորը մահապատժի դատավճռի մասին հայտարարել է Zoom վիդեոհարթակի միջոցով: Ըստ Reuters-ի՝ 37-ամյա մալազիացին կախվելու է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

«Գործընթացի բոլոր մասնակիցների անվտանգության համար դատական ​​նիստն անցկացվել է վիդեոկոնֆերանսի միջոցով»,- հայտարարել է Սինգապուրի Գերագույն դատարանի ներկայացուցիչը՝ վկայակոչելով սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածումը նվազագույնի են հասցնելու համար:

Սա առաջին քրեական գործն է, որով դատավճիռը կայացվել է հեռավար կարգով անցկացվող նիստի ժամանակ: Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են վիդեոազանգերի օգտագործումը մահապատժի դատապարտման համար: