Ռոման Աբրամովիչը նոր տերմին է հորինել` սեքսուալ ֆուտբոլ: Լոնդոնի Չելսիի սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին ձանձրացրել է այն ֆուտբոլը, որն այսօր ցուցադրում է իր թիմը: The Sun-ը գրում է, որ Աբրամովիչը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 80 միլիոն ֆունտ տրամադրել նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու համար: Իսկ սեքսուալ ֆուտբոլ ստանալու համար նրա ցուցակում ընգդրկվել են Սնեյդերը, Յանգը, Մոդրիչը, Արշավինը:
Աբրամովիչը ձմռանն արդեն գնել էր Ֆերնանդո Տորեսին եւ Դավիդ Լուիսին, սակայն սեքսուալ ֆուտբոլ առայժմ չի ստանում: Նա ցանկանում է ունենալ նաեւ ստեղածագործող կիսապաշտպաններ եւ այդ նպատակի համար թեկնածուներ է համարում Սեսկ Ֆաբրեգասին, Գարետ Բեյլին եւ Գրեգորի վան դեր Վիլին:
Աբրամովիչը Չելսիի վրա ընդհանուր առմամբ ծախսել է 740 միլիոն ֆունտ, սակայն խաղացողների աշխատավարձն աճում է ավելի արագ, քան ակումբի եկամուտը, իսկ ՈւԵՖԱ-ի նոր օրենքներով ակումբներն առաջիկա երեք տարում պետք է ծախսեն եկամուտին համապատասխան:




























