Բրիտանացի 100-ամյա վետերան Թոմ Մուրը, որը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 33 մլն ֆունտ է հավաքել, ասպետի տիտղոս կստանա: Նման առաջարկ է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Թոմ Մուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, ծառայել է Թագավորական ռազմաօդային ուժերում, բուժվել է քաղցկեղից եւ վերականգնել շարժունակությունը ազդրի կոտրվածքից հետո: Ի նշան բրիտանացի բժիշկներին երախտագիտության՝ նա որոշել է քայլել իր այգում եւ գումար հավաքել առողջապահության Ազգային համակարգի համար:
Ապրիլի 30-ին վետերանը նշել է իր հարյուրամյա հոբելյանը, այդ պահին նա արդեն ազգային հերոս էր: Ծննդյան օրը նրան գնդապետի պատվավոր տիտղոս են շնորհել: Նրան շնորհավորել է նաեւ Բորիս Ջոնսնոը:
Այժմ վարչապետը թագուհուն առաջարկել է ասպետի կոչում շնորհել Մուրին:




























