Եթե ԱՄՆ-ը առաջինը մշակի կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութը, ապա պետք է դրանով կիսվի աշխարհի հետ: Այս մասին AFP-ին ասել է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Ֆրենսիս Քոլինզը:

Սակայն նա ասել է, որ բացարձակ համաձայն է ֆրանսիացի եւ չինացի առաջնորդների հետ, որ պատվաստանյութը պետք է «գլոբալ հասարակական բարիք լինի»:

«Իհարկե, եթե մենք արդյունավետ պատվաստանյութ ունենանք, ապա ես կցանկայի վստահ լինել, որ այն հասանելի կլինի նաեւ Աֆրիկայի երկրների համար»,-ասել է Քոլինզը:

Թրամփի վարչակազմը նպատակ ունի մինչեւ հունվար 300 մլն դեղաբաժին արտադրել. դա բավարար է ամբողջ բնակչությանը պատվաստելու համար: