«Հայաստան» համահայկական հիմնադրամը, ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, Հայաստանի ագրարային համալսարանում սովորող, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի զավակ հանդիսացող, սոցիալապես անապահով եւ ուսումնական բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ` ուսման վարձի փոխհատուցման տեսքով:
Լավագույն ուսանողների թեկնածությունը Հիմնադրամին կներկայացնի համալսարանի ղեկավարությունը՝ ի դեմս ռեկտոր Արշալույս Թարվերդյանի: Ուսանողների վերջնական ընտրությունը կկատարի Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը: Ընտրված ուսանողներից յոթը կրթաթոշակ կստանան մեկական կիսամյակ, երկուսը` երկու կիսամյակ, իսկ լավագույն ուսանողը ողջ ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությունն ապահովելու դեպքում կրթաթոշակով կպարգեւատրվի մինչեւ ուսման ավարտը:



























