Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հրապարակած ակումբային թիմերի նոր վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բարսելոնան` 300 միավոր: Ընդամենը երկու միավոր է հետ Ռեալը: Առաջին տասնյակում են նաեւ Պորտուն, Մանչեսթեր Յունայթեդը, Ինտերը, Պորտու Ալեգրեն, Վիլյառեալը, Մանչեսթեր Սիթին, Պետերբուրգի Զենիթը եւ Պարի Սեն Ժերմենը:
Հայաստանի ակումբներից վարկանիշում ընդգրկված է միայն Փյունիկը, որը 323-րդն է:




























