Մայիսի 11-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք ֆուտբոլի Հայաստանի Գավաթի խաղարկության Շիրակ - Միկա եզրափակիչը կսպասարկի Իսպանիայի մրցավարական անձնակազմը` Դավիդ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Խեսուս Կալվո Գուադամուրոն և Էնրիկե Անդրես Սամպերը, հայտնում է Հայաստնի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: