Այսօր Շվեդիայում բացվում է 108-րդ Նոբելյան շաբաթը, որի ընթացքում պետք է հայտարարվեն Նոբելյան մրցանակակիրների անունները:

Այսպես, այսօր կհայտարարվի բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Երեքշաբթի օրը` հոկտեմբերի 6-ին Շվեդիայի մայրաքաղաքում հայտնի կդառնա ֆիզիկայի գծով Նոբելյան կոմիտեի որոշումը, հոկտեմբերի 7-ին` քիմիայի գծով, հոկտեմբերի 8-ին` գրականության գծով, իսկ արդեն հոկտեմբերի 9-ին` խաղաղության համար Նոբելյան մրցանակակրի անունը: Դրանից հետո հոկտեմբերի 12-ին կորոշվի "Նոբելի հիշատակին տնտեսագիտության գծով մրցանակակրի անունը: Այս մրցանակը հիմնվել է Շվեդիայի Բանկի կողմից 1968 թվականին:

Ավանդույթի համաձայն, Նոբելյան կոմիտեները մինչեւ վերջին պահը ոչինչ չեն հաղորդում ոչ մրցանակի համար պայքարողների, ոչ էլ նրանց առաջադրողների մասին: