Իտալական «Միլանի» ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հայտնի է նաեւ նրանով, որ գիշերային կյանքի մեծ սիրահար է: Վերջերս բրազիլացի աստղը կրկին նկատվել է Միլանի գիշերային ակումբներից մեկում: Ֆուտբոլիստն այնտեղ է մնացել մինչեւ ժամը 3-ը, ապա լքել հաստատությունը: Եւ այդ ամենը չեմպիոնների լիգայի շրջանակներում շվեյցարական «Ցյուրիխից» «Միլանի» կրած սենսացիոն պարտությունից անմիջապես հետո: Իտալական գրանդ-ակումբի համբերությունն այնքան էլ անսահման չէ, նա մտադիր է ֆուտբոլիստին խոշոր տուգանքի ենթարկել կարգապահության խախտման համար:

«Բաստա (հերիք է), այլեւս որեւէ բառ եւ քննարկում չի լինելու: Մենք մտադիր ենք լրջորեն մոտենալ այդ հարցին ֆինանսական տեսակետից»,- հայտարարել է ակումբի ներկայացուցիչը։