Թաիլանդում ուրբաթ օրը կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել, անցած օրվա ընթացքում վարակվածության դեպքեր նույնպես չեն գրանցվել, այս մասին Բանգկոկի կառավարության տանը մամուլի ասուլիսին հայտնել է Թաիլանդի  Կորոնավիրուսային վարակի դեմ պայքաի կենտրոնի մամուլի խոսնակ Թհավիսին Վիսանույոթհինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: Նաեւ անցած օրվա ընթացքում վարակի հետեւանքով մահվան դեպքեր կրկին չեն գրանցվել»,- ասել է նա: «Սակայն մենք չենք կարող ասել, որ սա սպառիչ տեղեկատվություն է: Դժբախտաբար, անցած գիշեր հայտնի էր դարձել Թաիլանդի քաղաքացիների շրջանում վարակման երկու հնարավոր դեպքի մասին, որոնք պետական ​​կարանտինում են գտնվում արտասահմանից վերադառնալուց հետո, այս դեպքում՝ Եգիպտոսից եւ Հնդկաստանից»,- նշել է մամուլի խոսնակը:

«Այսօր առավոտյան, այս երկու հիվանդները սպասում էին կորոնավիրուսի ախտորոշման թեստերի վերջնական արդյունքների են սպասում: Եթե ​​վարակը հաստատվի, նրանք կհամալրեն վաղվա վիճակագրությունը»,- նշել է Վիսանույոթհինը:

Նա նաեւ նշել է, որ Թաիլանդում մայիսի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 46 նոր հիվանդներից 20-ը վարակվել է արտասահմանում, իսկ 11-ը՝ ավելի վաղ վարակվածներից: