Մայիսի 4-ին հայտնի է դարձել, որ մայիսի 1-ին Մոսկվայում ծեծի եւ կողոպուտի է ենթարկվել «Советский спорт» պարբերականի թղթակից Իվան Տարասենկոն: Հարձակվողները հետեւից շշով հարվածել են լրագրողի գլխին եւ գողացել են պայուսակը` ձայնագրիչով, փաստաթղթերով եւ ոչ մեծ գումարով: Sovsport-ը գրում է, որ հարձակումը կապված չէ լրագրողի մասնագիտական գործունեության հետ: Հարուցվել է քրեական գործ: Տարասենկոյի առողջական վիճակը լավ է: