Իսպանական AS պարբերական վերլուծել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բարսելոնա - Ռեալ պատասխան հանդիպման 47-րդ րոպեին Գոնսալո Իգուաինի խփած գոլի դրվագը եւ եզրակացրել, որ բելգիացի մրցավար Ֆրանկ Դե Բլեկերեն սխալ է թույլ տվել` չհաշվելով Ռեալի գոլը: Այդ դրվագում Իգուաինին փոխանցում կատարած Ռոնալդուի ճանապարհը փակեց Պիկեն, Ռոնալուն ընկավ եւ գցեց նաեւ Մասկերանոյին, որը չէր հասնում Իգուաինի հետեւից, բացի այդ չափազանց ցուցադրական ստացվեց անկումը: Ռեալի սպորտային տնօրեն Խորխե Վալդանոն եւս հայտարարել է, որ բելգիացին չհաշվեց Իգուաինի մաքուր գոլը:





























