Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը վստահվել է սամբոյի աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Վարդան Ոսկանյանին: Մոտ կես տարի ֆեդերացիայի աշխատանքները ղեկավարում էին Հրաչյա Ռոստոմյանն ու ռումինացի Կոնստանտին Բոգդանը:

Ռումինացի Ադրիան Կրիոտուրուն շարունակում է գլխավորել ձյուդոյի Հայաստանի հավաքականը, որը ձախողվեց Ստամբուլում կայացած Եվրոպայի առաջնությունում: