Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում տեղի է ունեցել Ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը։
Արարողությանը մասնակցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական գլխավոր վարչության հաղորդման համաձայն, իր խոսքում պետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր աստղաշենցիներին, որոնք իրենց լուման են ներդրել հայրենասիրական այդ նախաձեռնության մեջ՝ նշելով, որ հայրենիքի ազատության համար նահատակված հերոսների հիշատակի պահպանությունը յուրաքանչյուր արցախցու պարտքն է եւ երկրի հարաճուն զարգացման հիմքերից մեկը։
Բակո Սահակյանը պետական պարգեւներ է շնորհել գյուղի մի խումբ վետերանների։
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը, հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք։




























