Ստոկհոլմում կյանքի 75-րդ տարում մահացել է հայտնի խորհրդային ֆուտբոլիստ, Թբիլիսիի եւ ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Սերգո Կոտրիկաձեն: Նա մահացել է սրտի կաթվածից:

Ինչպես հայտնում են Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աղբյուրները, լեգենդար ֆուտբոլիստը Շվեդիայում էր երիտասարդական ընտրանու հետ:

1970-ականներից Կոտրիկաձեն զբաղվում էր մարզչական գործունեությամբ, հաղորդում է ВВС-ն:

Նա Թբիլիսիի «Դինամոյի» կազմում 1964թ. դարձել էր չեմպիոն, իսկ ավելի վաղ` 1962թ. պաշտանել էր ԽՍՀՄ-ի դարպասը աշխարհի առաջնությունում: