Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է պարգեւատրման մասին հրամանագիր։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից, հրամանագրի համաձայն, հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններում ցուցաբերած անձնական խիզախության համար «Արիության մեդալ»-ով է պարգեւատրվել Լյովա Բախշյանը։
Մեկ այլ հրամանագրի համաձայն, մարտական խնդիրների հաջող կատարմանն աջակցելու եւ պետության սահմանների պաշտպանության ժամանակ ցուցաբերած արիության համար Գագիկ Ասրյանն ու Յուրի Սարգսյանը պարգեւատրվել են «Մարտական ծառայության համար» մեդալով։




























