Ֆուտբոլի Լեհաստանի գավաթը նվաճել է Լեգիան, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է Լեխին: Եզրափակիչ խաղի ավարտին Լեգիայի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ եւ ֆուտբոլիստների հետ տոնել են թիմի հաղթանակը: Ոստիկանությունն ուշացումով է կարողացել վերահսկողության տակ վերցնել իրադրությունը եւ ֆուտբոլասերներին հեռացնել դաշտից:





























