Անգլիական Մանչեսթեր Սիթին քննարկում է Արգենտինայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կառլոս Տեւեսին վաճառելու տարբերակներ: Տեւեսը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ: Մանչեսթեր Սիթին պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 50 միլիոն ֆունտով, The Guardian-ին հղում անելով գրում է Սպորտ-Էքսպրեսը: Պոտենցիալ գնորդների թվում են Ինտերը, Չելսին եւ Ռեալը:

Տեւեսը հանդես է եկել Արգենտինայի Բոկա Խունիորսում, Բրազիլիայի Կորինթիանսում, Լոնդոնի Վեստ Հեմում եւ Մանչեսթեր Յունայթեդում: Նա Մանչեսթեր Սիթի է տեղափոխվել 2009-ին: 2004թ. օլիմպիական չեմպիոն է, երեք անգամ ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ, նվաճել է Լիբերտադորեսի գավաթը, Մանչեսթեր Յունայթեդի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: