Բարսելոնայի ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը հայտարարել է, որ երբեք չի մոռանա վերադարձը խաղադաշտ, հաղորդում է uefa.com-ը: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Ռեալի հետ պատասխան հանդիպման վերջնամասում Աբիդալը դուրս եկավ փոխարինման եւ արժանացավ երկրպագուների բուռն ծափահարություններին: Աբիդալը լյարդի քաղցկեղի հեռացման վիրահատությունից 1,5 ամիս անց դարձյալ խաղադաշտում է: Խաղից հետո Բարսելոնայի ֆուտբոլիստները հաղթանակը նշեցին` Աբիդալին ձեռքերի վրա բարձրացնելով:

Հասանելի է
русский


























