Ռիո դե Ժանեյրոյում, որը պատմության մեջ դարձել է Հյուսիսային Ամերիկայի առաջին քաղաքը, ում պատիվ է շնորհվել հյուրընկալել 2016 թվականի Օլիմպիական խաղերը, էական փոփոխություններ են սպասվում, այս մասին հայտնում է REGNUM տեղեկատվական գործակալությունը։ Արդեն 2010 թվականին քաղաքի ամբողջ տարածքը ծածկված կլինի անվճար Wi-Fi ցանցով, որը մարզիկներին հնարավորություն կտա, քաղաքի ցանկացած կետում, օգտվել անվճար համացանցից։ Ծրագիրը՝ 12 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ստեղծել ոչ լարային ցանց, սկսվել է դեռ մի քանի տարի առաջ, եւ հիմա՝ Wi-Fi ցանցի ծավալումը կարագացվի։

Ինչ վերաբերում է խոշոր մրցումներին, նշենք, որ Բրազիլիայում 1950 թվականին անցկացվել է ֆուտբոլի աշխարհի չորրորդ առաջնությունը։ Այն ժամանակ եզրափակիչ խաղում դաշտի տերերը հանդիպեցին Ուրուգվայի հավաքականի հետ եւ պարտվեցին, չնայած նրան, որ ի սկզբանե նրանց հաղթանակը կասկածի չէր ենթարկվում։ Դա ամենաողբերգական դրվագը եղավ բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ։ Չէ որ հնգակի չեմպիոնները կարող էին պարտվել ցանկացածին, միայն ոչ ուրուգվայցիներին կամ արգենտինացիներին։