Զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու նպատակով 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են նռնականետային դասակների գործնական պարապմունքներ։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հաստիքային զենքին տիրապետելու հմտությունները։