Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնության Ռուսաստան - Հայաստան ընտրական խաղից երեք օր անց, հունիսի 7-ին ռուսները Զալցբուրգում ընկերական հանդիպում կանցկացնեն Կամերունի թիմի հետ: Այդ մասին Սպորտ-Էքսպրեսին ասել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն ասել է, որ հունիսի 7-ի ընկերական հանդիպման տեղն ու թիմի մրցակիցը դեռ որոշված չէ: ՖԻՖԱ-ի կանոններով դա անհրաժեշտ է անել մինչեւ մայիսի 7-ը:





























