Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման արարողությունն ու առաջին պարտիայի գույնի վիճակահանությունը: Մրցաշարի վարկանիշային առաջատար Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակիչի Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցամարտը կսկսի սպիտակ խաղաքարերով: Առաջին պարտիան սպիտակով կանցկացնեն նաեւ Ռաջաբովը, Մամեդյարովը եւ Կամսկին:
Հավակնորդների մրցաշար: Քառորդ եզրափակիչ
Արոնյան - Գրիշչուկ
Ռաջաբով - Կրամնիկ
Մամեդյարով - Գելֆանդ
Կամսկի - Տոպալով





























