Մարմնամարզության աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Լոնդոնում հոկտեմբերի 7-19-ը, կներկայանա նաեւ Հայաստանի հավաքականը, եւ այն կներկայացնեն Վահագն Ստեփանյանը եւ Հարություն Մերդինյանը։ Ինչպես NEWS.am լրատվական գործակալության թղթակցին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից, Վահագն Ստեփանյանը ելույթ կունենա բոլոր մարզագործիքների վրա, իսկ Ա. Մերդինյանը կփորձի հաջողության հասնել նժույգի վարժությունում։

«Մեր հիմնական խնդիրը մրցման եզրափակիչ փուլ մտնելն է։ Դա հաջողություն կլինի։ Ինչ վերաբերում է մեր երեխաների հնարավորություններին , ապա ես այն բավականին բարձր եմ գնահատում»,-հայտարարել է թիմի մարզիչ Հակոբ Սերոբյանը։