Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մանչեսթեր Յունայթեդը տանը 4:1 հաշվով հաղթեց Շալկե-04-ին: Ֆերգյուսոնի թիմը խաղաց երկրորդ կազմով: Դուբլի հեղինակ դարձավ Անդերսոնը: Աչքի ընկան նաեւ Վալենսիան ու Գիբսոնը: Շալկեի միակ գոլի հեղինակը Խուրադոն է: Թիմերի առաջին խաղում Յունայթեդը հաղթել էր 2:0 հաշվով:
Հանդիպմանը ընթացքի տրիբունայից հետեւում էր եզրափակիչի ուղեգիրը նվաճած Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին Լոնդոնի Ուեմբլի ստադիոնում:
Մանչեսթեր Յունայթեդ - Շալկե-04` 4:1
Վալենսիա 26, Գիբսոն 31, Անդերսոն 72, 76 - Խուրադո 35





























