Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Ֆեդերացիայի գավաթի խաղարկության` աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության եվրաաֆրիկյան գոտու երկրորդ խմբի մրցաշարում, որն անցկացվում է Կահիրեում: B խմբի մեկնարկային խաղում Հայաստանի թիմը 1:2 հաշվով պարտվել է վրացիներին: Մեր թիմի մրցակիցներն են լինելու նաեւ Բոսնիա - Հերցեգովինայի եւ Թուրքիայի հավաքականները: