Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ բանակցությունները գտնվում են ավարտական փուլում։ Այս խոսքերը հնչել են Նախիջեւանում ունեցած նրա ելույթի ժամանակ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, միջազգային միջնորդներն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահների, իրենց հերթին, Բաքվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բեկման հույս են հայտնել Քիշնեւում հոկտեմբերի 8-ին կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը։
Մինչդեռ, NEWS.am-ը հիշեցնում է, որ օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծել էր, որ մոտ ժամանակներս պետք չէ լուրջ բեկում ակնկալել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում, որին հասնելու համար դեռեւս մեծ աշխատանք է սպասվում։



























