Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հաստատել է, որ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումից հետո Ռուսաստանի հավաքականը հունիսի 7-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ընկերական խաղ կունենա Կամերունի թիմի հետ:
Ֆուրսենկոն նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի հավաքականը սեփական ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի օգոստոսի 10-ին եւ մրցակիցը կլինի Սերբիայի թիմը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:




























