Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիրը նվաճած Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ հաճախ է զրուցում Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ եւ խոստովանել է, որ պատրաստ է խորհրդակցել նաեւ Բարսելոնայի հետ եզրափակիչից առաջ: Ֆերգյուսոնն ասել է, որ Յունայթեդի խաղը կախված կլինի սեփական փորձից, սակայն Մոուրինյոյի փորձը նույնպես շատ կարեւոր կարող է լինել հաղթանակի համար, գրում է ՌԻԱ Նովոստին:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին Լոնդոնի Ուեմբլի ստադիոնում: 90 հազարանոց ստադիոնում 25 հազարական տեղ կհատկացվի Մանչեսթեր Յունայթեդին եւ Բարսելոնային: