Կազանում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Ութ առաջատար գրոսմայստերները` Լեւոն Արոնյան (2808, Հայաստան), Վլադիմիր Կրամնիկ (2785, Ռուսաստան), Վեսելին Տոպալով (2775, Բուլղարիա), Շաքրիյար Մամեդյարով (2772, Ադրբեջան), Ալեքսանդր Գրիշչուկ (2747, Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբով (2744, Ադրբեջան), Բորիս Գելֆանդ (2733, Իսրայել), Գատա Կամսկի (2733, ԱՄՆ) վիճարկում են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եզրափակիչում խաղալու իրավունքը:
Քառորդ եզրափակիչի զույգերն են Արոնյան - Գրիշչուկ, Ռաջաբով – Կրամնիկ, Մամեդյարով - Գելֆանդ, Կամսկի - Տոպալով:
Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել NEWS.am կայքում:





























