ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հուսով է, որ նավթի առաջատար արտադրողները կշարունակեն նավթարդյունահանման քաղաքականությունը, գրում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային:

«Մենք հավատում ենք, որ նավթի խոշոր արտադրողները չեն վերադառնա քաղաքականությանը, որը խոչընդոտում է այս աննախադեպ գլոբալ տնտեսական պայմաններից արագ եւ համակարգված դուսրբերմանը»,-ասել է պաշտոնյան:

Երկուշաբթի Կրեմլում հայտնել են, ՌԴ եւ ԱՄՆ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նավթի շուկայի իրավիճակը:

Նավթային ոլորտում աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը համբերատար եւ ուշադիր հետեւում է իրավիճակին:

«Կար ժամանակ, երբ վարչակազմը ցանկանում էր հասնել ՕՊԵԿ+ գործարքի ցանկացած գնով, իսկ այժմ նրանք թույլ են տալիս, որպեսզի իրավիճակն ընթանա իր հունով»,-ասել է աղբյուրը: