Հունիսի 3-ից 6-ը Արաբական Էմիրությունների Ալ Աինե քաղաքում կհավաքվի ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը, որը կամփոփի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն ու ընտրական շրջափուլը եւ կքննարկի 2012-ին կայանալիք աշխարհի չեմպիոնի մրցամարտի տեղն ու ժամկետները:
Chess-news-ի հետ զրույցում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը նշել է, որ ընտրական նոր համակարգի անցնելու մտադրություն չկա եւ գործող համակարգը մեծ փոփոխությունների չի ենթարկվի, որովհետեւ շախմատիստների, ֆեդերացիաների եւ շահագրգիռ կողմերի մեծ մասը կողմ է այս համակարգին:




























