Հարավային Կորեայում անցկացվում է թեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: Այս մարզաձեւի հայրենիքում ելույթ են ունեցել նաեւ Հայաստանի հավաքականի անդամներ 54 կգ քաշային Վարագ Աղաջանյանը, 57 կգ քաշային Հայկազ Սամվելյանը, 64 կգ քաշային Արամ Ռուբինյանը եւ 87 կգ քաշային Արման Երեմյանը: Նրանք պարտվել են նախնական մենամարտերում եւ դուրս են մնացել մեդալների համար պայքարից: