Միլանի Ինտերը քննարկում է գլխավոր մարզչի պաշտոնում Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային հրավիրելու հնարավորությունը: Ինտերի նախագահ Մասիմո Մորատին բազմիցս նշել է, որ թիմի ներկա մարզիչ Լեոնարդոն կմնա ակումբում, սակայն Գվարիդոլայի գալու դեպքում Լեոնարդոն կանցնի վարչական աշխատանքի:

Գվարդիոլան Բարսելոնան գլխավորել է 2008-ին եւ մի քանի անգամ խոստովանել է, որ իր ժամանակը կատալոնյան ակումբում ավարտին է մոտենում եւ եթե Բարսելոնան նվաճի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա կմտածի այլ ակումբ տեղափոխվելու մասին: Բարսելոնայի հետ Գվարդիոլայի պայմանագիրն ավարտվում է 2012-ին, սակայն եթե մասնագետը ցանկանա հեռանալ` ակումբը դեմ չի լինի, հաղորդում է Sovsport-ը:

Լուսանկարում. Գվարդիոլան` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Մանչեսթեր Յունայթեդ – Շալկե պատասխան հանդիպմանը: