Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վարկանիշային առաջատար Լեոն Արոնյանն ադրբեջանցի լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ Կազանում հանդես է գալիս շախմատիստների ուժեղագույն կազմերից մեկը եւ ութ գրոսմայստերներն էլ հավակնում են վերջնական հաղթանակի: Արոնյանը նշել է, որ աշխարհի երկրորդ համար Մագնուս Կարլսենի մասնակցության դեպքում շատերի համար ավելի բարդ կլիներ: Արոնյանը վստահություն է հայտնել, որ կարդարացնի սպասելիքները, թեեւ այսպիսի մրցաշարերում ֆավորիտ չի լինում, Azerisport-ի հետ զրույցում ասել է Լեւոն Արոնյանը:

Հասանելի է
русский



























