Վրաստանում շարունակում են հավատալ այն բանին, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան կվերադարձվեն Թբիլիսիի իրավասության տակ։ Ինչպես հայտնում է «Взгляд»-ը, այդ մասին վկայում են www.gamokitxva.ge կայքում տեղադրված հարցման տվյալները։

Համաձայն այդ տվյալների՝ հարցվածների 67,16 տոկոսը հնարավոր է համարում այդ հանրապետությունների վերադարձը։ 28,41 տոկոսը կարծում է, որ դրանք անվերադարձ կորել են։ Մյուսները դժվարացել են պատասխանել այդ հարցին։