ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կողմնակից Ռոբերտ Մենենդեսը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու նախաստորագրված արձանագրությունների դրույթները որակել է որպես աբսուրդ, հայտնում է ամերիկահայերի Asbarez թերթը:
Մենենդեսն ավելի հեռուն է գնացել եւ հայտարարել, թե «չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ճնշումների ենթարկվի իր ազգային շահերին, նաեւ ԱՄՆ ազգային երկարաժամկետ շահերին հակասող ինչ-որ բան ընդունելու համար»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական արխիվների եւ փաստերի ուսումնասիրման միջկառավարական ենթահանձնաժողով ստեղծելու փաստին՝ Մենենդեսը հայտարարել է, թե «դա վիրավորանք է հայ ժողովրդի հասցեին: Դա վիրավորանք է զոհերի հիշատակին եւ այդ հարցով հստակ արտահայտված եւ եզրակացություններ արած գիտնականների հասցեին: Եւ արդեն հասել է պահը, որ Թուրքիան ճանաչի եւ ընդունի իր հանցագործությունը: Նույնը պետք է անի նաեւ ողջ աշխարհը՝ հարգանք արտահայտելով հայ ժողովրդի պատմության նկատմամբ»:



























