Ռուսաստանի շախմատիստուհի Ալիսա Գալյամովան Կազանում կայացած ասուլիսում հայտարարել է, որ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կհաղթի կամ Վլադիմիր Կրամնիկը, կամ Լեւոն Արոնյանը: Գալյամովան նշել է, որ ուժեղ է նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովը, սակայն նախապատվությունը տալիս է առաջին երկուսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: