Կազանում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում խաղաղ ավարտ ունեցան նաեւ Գատա Կամսկի - Վեսելին Տոպալով եւ Շաքրիյար Մամեդյարով - Բորիս Գելֆանդ: Առաջինը պայքարը ոչ ոքի էին ավարտել Թեյմուր Ռաջաբովն ու Վլադիմիր Կրամնիկը:

Շարունակվում է Լեւոն Արոնյանի պարտիան Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Սպիտակներով խաղացող Արոնայնը մեկ զինվորի առավելությամբ փորձում է չբավարարվել ոչ ոքիով: