Հարավային Օսիայի Ցխինվալի շրջանի Դիսեւ գյուղը նախօրեին վրացական կողմից գնդակոծության է ենթարկվել:

Ինչպես հաղորդում է Հարավային Օսիայի պաշտպանության նախարարությունը, վրացական զինվորականները շարունակում են սադրանքներ հրահրել սահմանամերձ շրջանում: «Ժամը 21:45-ի սահմաններում Վրաստանի Մերեթի գյուղի հենակետից ինքնաձիգերից կրակ է արձակվել Հարավային Օսիայի տարածքում գտնվող Դիսեւ գյուղի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:Զոհեր եւ վիրավորներ չկան:

Հարկ է նշել, որ օսական կողմը պատասխան կրակ չի բացել: