Երեք մարդ զոհվել է, մի քանիսը վնասվածքներ են ստացել ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ՝ Պակիստանի Իսլամաբադ քաղաքում տեղի ուենցած ահաբեկչության հետեւանքով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Մարդասպան-ահաբեկիչը պայթեցրել է ինքնիրեն ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի շտաբ-բնակարանի շքասրահում: Գործակալության տվյալներով, բոլոր երեք զոհերն էլ օտարերկրացիներ են :
Միաժամանակ, ինչպես հաղորդում է Reuters-ը, վիրավորների վիճակը չափազանց վատ է, երկուսը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում:
Տեղական ԶԼՄ-ները պնդում են, որ ահաբեկիչների հարձակումները ՄԱԿ-ի շենքի վրա՝ Իսլամաբադի հատուկ պաշտպանված գոտում նատակ ունեն խուճապ առաջացնել, որ «ստիպեն միջազգային կառույցներին լքել Պակիստանը»: Դեպքի վայրում արված տեսագրություններում երեւում են գրասենյակի ջարդված ապակիներն ու ծխի սյունը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկրում գործող ահաբեկչական կազմակերպություններից եւ ոչ մեկը դեռ պատասխանատվություն չի վերցրել կատարվածի համար: Գործակալությունը նաեւ հաղորդում է, որ զոհերի թվում է Իրաքի մի բնակիչ:




























