Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչի Լեւոն Արոնյան - Ալեքսանդր Գրիշչուկ առաջին պարտիան ավարտվեց ոչ ոքի: Վեց ու կես ժամ տեւած պայքարը 70-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի: Արոնյանն ամբողջ պարտիայի ընթացքում ուներ առավելություն, սակայն վերջնախաղում իրացնել այդ առավելությունը չստացվեց: