Կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները: Պորտուն Վիլյառելի հետ պատասխան խաղում պարտվեց 2:3 հաշվով, սակայն առաջին խաղում 5:1 հաշավով տարած հաղթանակի շնորհիվ կխաղա եզրափակիչում: Մրցակիցը նույնպես պորտուգալական թիմ է: Բրագան նվազագույն հաշվով հաղթեց Բենֆիկային եւ դրսում խփած գոլի շնորհիվ դուրս եկավ եզրափակիչ:

Եվրոպայի լիգա 

Կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում 

Վիլյառեալ - Պորտու` 3:2 (1:1)

Կանի, 17, Կապդեւիլա, 75, Ռոսի, 80 (11մ) - Հալկ, 40, Ֆալկաո, 48

Առաջին հանդիպում` 1:5

Բրագա - Բենֆիկա` 1:0 (1:0)

Կուծտոդիու, 18

Առաջին հանդիպում` 1:2