Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը հայտարարում է լուսանկարների մրցույթ «Պաշտպանենք երեխաներին տարին ոչ մեկ օր» խորագրով` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Մրցույթին ներկայացվող լուսանկարները պետք է արծարծեն երեխաների հիմնախնդիրները:
Մրցույթին կարող են մասնակցել ե’ւ պրոֆեսիոնալ, ե’ւ ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչները: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչեւ 3 լուսանկար: Լուսանկարները պետք է լինեն JPEG, JPG ձեւաչափի, A4 չափի եւ ունենան բարձր որակ:
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով լուսանկարի խորագիրը, հեղինակի անունը, ազգանունը, տարիքը եւ հեռախոսահամարը: Լուսանկարները կարելի է ներկայացնել նաեւ տպագրված տարբերակով` բերելով Տերյան 74, Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (երկուշաբթիից ուրբաթ ժ.1100-16.00):
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 25-ն է:
Լավագույն 3 լուսանկարները, որոնք կընտրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, կարժանանան մրցանակի:
«Պաշտպանենք երեխաներին տարին ոչ մեկ օր» խորագրով մրցույթի նպատակն է երեխաներին մշտապես պահել հասարակության ուշադրության կենտրոնում եւ կոչ անել հասարակության տարբեր շերտերին հետեւողական լինել երեխաների իրավունքների պաշտպանությանը:





























