ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, քննարկվել են ոլորտի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ երկու հայկական հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը:





























